Ի՞նչ է քոուչինգը
Թիմոթի Գոլվին, հանդիսանալով Հարվարդի Համալսարանի պրոֆեսոր և թենիսի մարզիչ, հադիսանում է նաև ժամանակակից քոուչինգի հիմադիրը։

Կորտում աշխատելու շրջանում նա նկատեց, որ միայն ֆիզիկական հմտությունների կատարելագործումը չի ապահովում իր աշակերտների զարգացման որակյալ արդյունքը։ Միևնույն ժամանակ, գործողությունների հստակ հրահանգները, ինչպիսին է՝ «Բռնի ՛ր գնդակը», նույնպես ունեին կասկածելի հաջողություն։
Գոլվին հասկացավ, որ ամենավտանգավոր մրցակիցը գտնվում է գլխում, ոչ թե ցանցի հակառակ կողմում։ Ով իր կյանքում գոնե մեկ անգամ մասնակցել է մրցույթների կամ դուրս է եկել հրապարակային ելույթի, գիտի, որ գլխավորը նեքին հուզմունքը հաղթահարելն է։ Հենց ներքին հուղմունքն է հանդիսանում հաղթանակի գլխավոր թշնամին։
Թիմոթին նաև նկատեց, որ եթե մասնակիցը չափից դուրս շատ է վստահում մենթորին, նա դադարում է ինքնուրույն զարգանալը։ Մարզչի խնդիրն է ոչ թե աշակերտի համար փորձագետ դառնալ, այլ նրան ուղղորդել, թույլ տալ բացահայտել սեփական ներուժը, հեռացնել դիմադրությունը։ Քանի դեռ վախն ու կասկածը նստած են ներսում, վիթխարի արդյունքներ ակնկալել պետք չէ։

Գոլվին իր տեսությունները և գործնական փորձն արտացոլել է հետևյալ գրքերում՝
«Թենիսի ներքին խաղ», «Աշխաատանքը՝ որպես ներքին խաղ։ Սեփական ներուժի բացահայտում» և այլն։

Ելնելով ներկայացված մեթոդնեից՝ նա բացեց «The Inner Game» խորհրդատվական ընկերությունը՝ կյանքի տարբեր ոլորտներում տոխնիկաներ կիրառելու նպատակով՝ սորտից մինչև բիզնես։
Նրա հաճախորդներն էին ոչ միայն IBM-ը, Coca-Cola-ն, այլ նաև սովորական մարդիկ։ Այստեղ նա հանդիպեց մի նշանավոր ուսնողի՝ Ջոն Ուիթմորին։
Թիմոթի Գոլվի:
"Հնարավորությունների սահմանին խաղալը՝ առանց խաղը սխալ մտքերով սաբոտաժի ենթարկելու․ ահա, թե ինչ է հաղթանակը"
Ջոն Ուիթմորի պլանների մեջ չկար քոուչ դառնալու մտադրությունը, իսկ կարիերայի սկզբում նա ընդհանրապես ադրենալինի ծարավ էր։ Լինելով հաջողակ բրիտանացի ավտոարշավորդ՝ Ուիթմորը նվաճել է GT չեմպիոնատի տիտղոսներ և նույնիսկ զբաղեցրել երկրորդ հորիզոնականը «Լե-Մանի 24 ժամում»։ Սակայն նա որոշեց ավարտել սպորտային կարիերան՝ տպավորված լինելով ընկերների ծանր և դժբախտ պատահարներով։
Ընդամենը երկու տարի խոշոր բինեսում աշխատելուց հետո նա մեկնում է ԱՄՆ՝ հոգեբանություն սովորելու, որտեղ էլ ծանոթանում է Թիմոթի Գոլվիի հետ։
Նախկին մրցարշավորդին այնքան է տպավորում «թենիսի ներքին խաղի» տեխնիկաները, որ նա ինքն իրեն նվիրում է քոուչինգի ուսւցմանը սեփական մարզադպրցներում։

Թրեյնինգների անցկացման ընթացքում գործընթացում Ջոնը մշակում է «GROW» նպատակներին հասնելու մոդելը, որը պահանջված է առ այսօր։
Մոդելի գաղափարը շատ պարզ է․
  • Goal - սահմանել նպատակը,
  • Reality - նկարագրել ներկա պայմանները, որոնցում պետք է հասնել նպատակին,
  • Option - գտնել նպատակին հասնելու ճանապարհին եղած խոչընդոտներ, որոնք խանգարում են նպատակի իրականացմանը և դրանք շրջանցելու ձևերը,
  • Way forward - կազմել գործողությունների ծրագիր
Առանց հորդորող մարզչի/ուսուցչի, դժվար կլինի հավատարիմ մնալ տվյալ օրինակին։ Սովորաբար մենք գործում ենք հետևյալ կերպ՝ <տեսնում եմ նպատակը, չեմ տեսնում խոչընդոտ> կամ ավելի լավ տարբերակ՝ նպատակ, վերջնաժամկետ և գործողությունների ծրագիր։ Սակայն փաստորեն ստացվում է, որ որոշակի մանր անհամապատասխանություններ, որոնք հայտվում են մեր ճանապարհին, թույլ չեն տալիս մեզ հասնել Բ կետ։

Ահա թե ինչու մենք որոշեցինք մեր դպրոցը անվանել GROW:
Ջոն Ուիթմոր:
"Ինչի վրա կենտրոնանաս, այն էլ կստանաս։ Եթե մտածում ես անհաջողության մասին, սպասի ՛ր ձախողման"
կապվել մեզ հետ
+374 91 200273
info@ibsgrow.com